keyboard_arrow_left
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
դեկտեմբեր 31, 2003
Սիրելի հայրենակիցներ, մեր անկախ պետությունը պատմության էջ ուղարկեց ևս մեկ տարի՝ լի իրադարձություններով, և տնտեսական, և քաղաքական կյանքում: Սակայն, առաջին ու կարևոր հանգամանքը բոլորիս համար, անշուշտ, մեր երկրի խաղաղությունն էր, որի պայմաններում մենք աստիճանաբար ոտքի ենք կանգնեցնում մեր տնտեսությունը: ՈՒ այդ պատճառով, առաջինը, որ ցանկանում եմ մաղթել ձեզ, սիրելի հայրենակիցներ, հարատև խաղաղությունն է մեր երկրում ու բոլորիդ հարկի ներքո: Միմյանց շնորհավորելիս, ինչպես ամեն տարի, յուրաքանչյուրդ փորձելու է ամփոփել անցած տարին` ձեզ համար, ձեր ընտանիքի ու մեր երկրի: Կցանկանայի, որ ամեն տարի ձեր կյանքում ամենաքիչը մեկ դրական փոփոխություն արձանագրվեր: Իսկ մենք, հավատացած եղեք, անելու ենք ամեն հնարավորը` տարեցտարի, բարելավելու ձեր բարեկեցությունը, պայմաններ ստեղծելու սեփական աշխատանքով այդ բարեկեցությանը հասնելու և այն պահպանելու համար:
Տարին, անշուշտ, քաղաքականացված էր, սակայն, անչափ կարևոր էր, որ ինչպես նախագահական, այնպես էլ դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունների ընթացքը չուղեկցվեց քաղաքական անկայունությամբ և մեր տնտեսության վրա էական ազդեցություն չունեցավ: Կառավարությանը հաջողվեց ապահովել բյուջեի մուտքերը, ժամանակին կատարել նախատեսված ծախսերը, միաժամանակ, ինչպես խոստացել էինք նախորդ տարի` աշխատավարձերի ու թոշակների բարձրացումներ կատարել: ԵՎ դա շարունակական է լինելու: Պետության ֆինանսական հնարավորությունների մեծացմանը զուգահեռ, մենք նորանոր միջոցներ ենք ուղղելու սոցիալական ոլորտ: Այդ ամենն արդեն հաստատված է կառավարության միջնաժամկետ և առաջիկա 15 տարվա համար հաշվարկված երկարաժամկետ ծրագրերում:
Ներքաղաքական կյանքում ևս սկիզբ դրվեց համագործակցության ու համատեղ պատասխանատվության մի նոր ձևի` խորհրդարանական քաղաքական երեք ուժեր, հանրապետության նախագահի աջակցությամբ, կազմեցին կոալիցիա, մշակեցին գործունեության ընդհանուր ծրագիր և փորձում են այն իրագործել` համագործակցելով նաև քաղաքական այլ ուժերի հետ: Համոզված եմ մեզ կհաջողվի լուծել մեր պետության առջև ծառացած խնդիրները և ամրապնդել մեր պետականությունը: Այդ պարագայում է միայն հնարավոր դիմագրավել արտաքին դժվարություններն ու վտագները: Բոլորիդ մաղթում եմ անկոտրում հավատ մեր պետության ապագայի հանդեպ, բարություն միմյանց նկատմամբ, համախմբվածություն մեր ազգային ընդհանուր նպատակների իրագործման ճանապարհին, սեր և ջերմություն ձեր օջախներին և մեր երկրին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: