keyboard_arrow_left
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
մարտ 24, 2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 27-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան:
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Թուրքմենստանի նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալներ՝ Յաղշիգելդի Կակաևի և Դադեբայ Ամանգելդիևի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-թուրքմենական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: