Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարգևատրվել է «Համագործակցություն» շքանշանով

հունվար 13, 2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարգևատրվել է  «Համագործակցություն» շքանշանով

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի որոշմամբ Միջխորհրդարանական վեհաժողովի և նրա մարմինների գործունեությանն ակտիվ մասնակցության, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Համագործակցություն» շքանշանով:
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից շքանշանը ՀՀ վարչապետին հանձնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: