Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը հայ մամուլի օրվա առթիվ

հոկտեմբեր 16, 2014

Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ:
Հայ մամուլն սկզբնավորվել է առաջին հայկական ամսագրի՝ «Ազդարար»-ի լույսընծայմամբ, որի 220-րդ տարեդարձն այսօր մենք բոլորս նշում ենք հատուկ հպարտությամբ:
Մամուլի և խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից և ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչ է: Ուրախ եմ, որ հայ մամուլն իր անգնահատելի դերակատարությունն է ունեցել և շարունակում է ունենալ Հայոց պետականության ամրապնդման, բարեփոխումների իրականացման, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:
Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում հայ մամուլի բոլոր ներկայացուցիչներին այս ասպարեզում կատարած մեծ ծավալի աշխատանքի համար:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություն ձեր աշխատանքում, ազատություն ձեր գործունեության մեջ և ձեր կարևոր առաքելության արժանի իրականացում: