Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Պիետրո Պարոլինին Նորին Սրբության Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

սեպտեմբեր 02, 2013
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է  Պիետրո Պարոլինին Նորին Սրբության Պետական քարտուղարի պաշտ

Ձերդ Գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նորին Սրբության Պետական քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև քրիստոնեական արժեքների վրա խարսխված ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել ամրապնդվել և ընդլայնվել:
Մաղթելով Ձեզ հաջողություն Ձեր բարձր և պատասխանատու առաքելության իրականացման մեջ՝ խնդրում եմ ընդունել, Ձերդ Գերազանցություն, իմ խորին հարգանքների հավաստիքը: