Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը երկաթուղայինի օրվա կապակցությամբ

օգոստոս 06, 2012
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը երկաթուղայինի օրվա կապակցությամբ

Հարգելի երկաթուղայիններ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ երկաթուղայինի օրվա կապակցությամբ:
Ձեզնից յուրաքանչյուրն իր ավանդն ունի պետության համար կարևորագույն այս ոլորտի բնականոն աշխատանքի և զարգացման գործում: Երկաթուղին, համարվելով երկրի ենթակառուցվածքային զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը, մշտապես գտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում:
Ներկայում մեր հիմնական խնդիրը երկաթուղային համակարգի հետագա արդիականացումն ու երկաթուղային տրանսպորտի մատուցած ծառայությունների որակի բարձրացումն է, և այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ են իրականացվում:
Համոզված եմ, որ հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարիչ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը կառավարության աջակցությամբ կկարողանա իրականացնել ստանձնած պարտավորությունները եւ կդառնա մրցունակ տրանսպորտային միջոց:
Հարգելի երկաթուղայիններ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ` մաղթում եմ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ և քաջ առողջություն: