keyboard_arrow_left
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ցավակցական հեռագիրն անվանի գիտնական Ալեքսեյ Սիսակյանի մահվան կապակցությամբ
մայիս 03, 2010
Մեծ ցավով տեղեկացանք անվանի գիտնական Ալեքսեյ Սիսակյանի վաղաժամ մահվան մասին։
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն գիտնականի մահվան կապակցությամբ։ Ի դեմս Ալեքսեյ Սիսակյանի, մենք կորցրեցինք խոշոր գիտնականի, մեծ անհատականության, որն իր անսպառ էներգիան և ողջ ներուժը ծառայեցրել է հանուն գիտության առաջընթացի։
Կիսում ենք Ալեքսեյ Սիսակյանի ընտանիքի, հարազատների և գործընկերների վիշտը և մխիթարություն ու կորով մաղթում այս ծանր կորուստը հաղթահարելու համար։