keyboard_arrow_left
ՀՀ վարչապետը և Մոլդովայի նախագահը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
նոյեմբեր 10, 2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընթրել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:
Կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այդ համատեքստում քննարկվել են նաև հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացման, ներդրումային ծրագրերի իրականացման, Երևան-Քիշնև ուղիղ չվերթի բացման հեռանկարները: