keyboard_arrow_left
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
նոյեմբեր 02, 2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կմեկնի Տաշքենդ՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից պետություններում տնտեսական, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր: