Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով

նոյեմբեր 08, 2025
Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի և Վրաստանի

Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։

Ցորենի մատակարարումը Հայաստան հնարավոր է դարձել Ադրբեջանի կողմից բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում, ինչը նպաստում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնմանը և տնտեսական համագործակցության խթանմանը՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:

Օրերս Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ–ից ձեռք բերված ցորենը։