Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՄԹ կառավարարության հաղորդակցության ծառայության փորձագետներն իրենց փորձն են ներկայացրել գերատեսչությունների մամուլի պատասխանատուներին

հուլիս 15, 2019
ՄԹ կառավարարության հաղորդակցության ծառայության փորձագետներն իրենց փորձն են ներկայացրել գերատեսչությո

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթի պայմանավորվածության համաձայն կառավարությունում տեղի է ունեցել ՄԹ կառավարարության հաղորդակցության ծառայության փորձագետների հանդիպումը նախարարությունների, կառավարության ենթակա մարմինների մամուլի խոսնակների հետ:
Հանդիպումը կրում էր «ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության գործունեության և այլ երկրների գործընկեր կառավարությունների հետ աշխատանքի փորձի ներկայացում» խորագիրը:
Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են ՄԹ կառավարության մոտեցումներն ու փորձը ռազմավարական հաղորդակցության ոլորտում, ապա դրանց կիրառման վերաբերյալ հանդես եկել օրինակներով: Այնուհետև ներկայացվել են ՄԹ կառավարության և գործընկեր կառավարությունների համագործակցության, հաղորդակցության նպատակով կիրառված օրինակները: Հանդիպման ընթացքում փորձագետների և մամուլի խոսնակների միջև տեղի ունեցել հարց ու պատասխան:
Նախքան սեմինար-քննարկումը կայացել է նաև վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Մարգարիտ Ֆարնոուրթի և պատվիրակության անդամների հետ, որի ընքացքում քննարկվել են տեղեկատվության ոլորտում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: