Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Միջգերատեսչական նիստ՝ փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ

մայիս 02, 2022
Միջգերատեսչական նիստ՝ փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական նիստը։

Քննարկվել են ծրագրային մի շարք հայտերի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել նաև սուբվենցիոն ամբողջական փաթեթների ներկայացման ժամկետներին և այլ հարցերին։