keyboard_arrow_left
Ներկայացվել է Կոստան Զարյանի «Սպանիա» վեպի իսպաներեն տարբերակը
հուլիս 04, 2012
Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում մասնակցել է Կոստան Զարյանի «Սպանիա» վեպի իսպաներեն թարգմանված գրքի շնորհանդեսին: Վեպն իսպաներեն է թարգմանվել վարչապետի նախաձեռնությամբ:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը դիտել է Կոստան Զարյանի կյանքի և ստեղծագործության մասին պատմող վավերագրական ֆիլմը:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և մշակութային մի խումբ գործիչներ: