Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Շարունակվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած հայկական պատվիրակության վաշինգտոնյան հանդիպումները

ապրիլ 12, 2023
Շարունակվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած հայկական պատվիրակության վաշինգտոնյան հանդիպումն

Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Կառավարիչների խորհուրդների 2023թ. գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած հայկական պատվիրակությունը ապրիլի 11-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՀ փոխկառավարիչ Բո Լիի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
ԱՄՀ փոխկառավարչի հետ հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, քննարկվել են Պահուստային ծրագրի առաջին վերանայման արդյունքները, ինչպես նաև Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության հնարավոր նոր ուղղությունները:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործընկերների հետ հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերին: ՄՖԿ կողմից բարձր է գնահատվել ՄՖԿ ընդհանուր կապիտալի և ընտրողական կապիտալի համալրումներին սահմանված ժամկետներում Հայաստանի բաժանորդագրությունը: