Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Շարունակվում են կառուցապատման գործընթացների խթանման վերաբերյալ քննարկումները

ապրիլ 29, 2017
Շարունակվում են  կառուցապատման գործընթացների խթանման վերաբերյալ քննարկումները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է Հայաստանում կառուցապատման ոլորտի աշխուժացման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ:
Շարունակվել է քննարկումը հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցման, թափանցիկության բարձրացման և կառուցապատման գործընթացների խթանման ուղղությամբ: Անդրադարձ է եղել կառուցապատողների կողմից ներկայացված առաջարկություններին և դրանց վերաբերյալ պետական գերատեսչությունների կարծիքներին:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել կառուցապատող ընկերությունների հետ ակտիվ աշխատանքն առկա խնդիրների գույքագրման և համատեղ լուծումների մշակման ուղղությամբ: