Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ոչ աշխատանքային օրով` մինչ ուշ երեկո. ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը Նոր Նորքում են

հուլիս 19, 2020

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերն այսօր անակնկալ ուժեղացված ստուգայցերով դիտարկում են պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը Նոր Նորք վարչական շրջանում։

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` այսօր նաեւ դիտարկվում է, թե մինչ ուշ երեկո արդյոք տնտեսվարողները շարունակում են հետեւել կանոններին, հետեւել կուտակումներին, թե ոչ։ Դիտարկումների արդյունքները կամփոփվեն հաջորդիվ։

Ուժեղացված ստուգայցերն ամենուր են եւ ամեն օր։ Համավարակի տարածումը զսպելու նպատակադրմամբ` մեծ ջանքեր է գործադրվում` կանխելու կանոնների խախտումը, քանի որ դրանց պահպանումը լրջորեն բխում է հանրային առողջապահական շահից։

Վերջին շրջանում տնտեսավարողներն ախտահանիչների առկայության, դիմակներ կրելու, ջերմաչափման եւ ախտահանման գրանցամատյաններ լրացնելու եւ այլ նորմերը համեմատաբար ավելի լրջորեն են պահպանում։ Այսուհանդերձ, թերություններ դեռ առկա են, ու դրանց վերացումն ԱԱՏՄ օրակարգային խնդիրներից է։

Պարետի որոշումները պարտադիր կատարման ենթակա են. չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։