Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 27, 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի հիմնախնդիրներին: Դեռևս ապրիլին նախորդ վարչապետի՝ Սյունիք կատարած այցից հետո այդ հարցով ստեղծվել էր կառավարական հանձնաժողով, որը մշակել է Մեղրու տարածաշրջանի զարգացման ու բնակչությանը տեղում ամրապնդելու միջոցառումների ծրագիր՝ ըստ կատարողների, ժամկետների և ֆինանսավորման աղբյուրների: Ծրագիրը ներառում է մի շարք ոլորտներ:

Այսօրվա խորհրդակցությանը քննության առնվեց նշված հանձնաժողովի կողմից տարբեր նախարարություններին ու գերատեսչություններին տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Տրվեցին նաև նոր հանձնարարականներ, որոնց համար հստակ ամրագրվեցին կատարման պատասխանատուներն ու ժամկետները:

Վարչապետի հանձանարարությամբ հանձնաժողովը կնախապատրաստի այդ բոլոր հարցերը ներառող միջոցառումների համալիր ծրագիր, որը կառավարության որոշման նախագծի տեսքով առաջիկա նիստերից մեկում կներկայացվի քննարկման:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Մեղրիի տարածաշրջանի հետ կապված ընդգծեց, որ այն Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, ուստի Մեղրիի նկատմամբ պետք է ցուցաբերվի հատուկ մոտեցում: