Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հուլիս 17, 2000

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 19-20-ը կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` վարչապետ Վլադիմիր Երմոշինի հրավերով:

Այցի ծրագրի շրջանակներում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետ Երմոշինի հետ, ինչպես նա— այցելություններ ԱՊՀ գործադիր կոմիտե, ԲՀ-ում ՀՀ դեսապանատուն, «Բելռեսուրսի» կոնցեռն, «Բելկոմմունմաշ» արտադրական միավորում, Մինսկի տրակտորների գործարան: Անդրանիկ Մարգարյանը հանդիպումներ կունենա նա— տեղի գործարար շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Երկօրյա այցի արդյունքում կստորագրվեն մի շարք միջկառավարական պայմանագրեր: