Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հուլիս 28, 2000

Հուլիսի 29-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եռօրյա այցով կմեկնի Տավուշի մարզ:

Ծրագիրը բավականին հագեցած է: Այդ 3 օրերին վարչապետը հանդիպումներ կունենա մարզի բնակչության և համայնքների ղեկավարների հետ, կայցելի Տավուշի սահմանամերձ բնակավայրեր, կլինի մարզի արտադրական ձեռնարկություններում:

Այցի ընթացքում վարչապետին կուղեկցեն արդյունաբերության և առևտրի, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, պետական գույքի կառավարման, պետական եկամուտների նախարարներն ու կառավարության այլ անդամներ: