Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 12, 2014
Պաշտոնական լրահոս

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։


***
Արտաշես Նազարյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1947 թ. 28 հունիսի, Վրաստանի Հանրապետություն, ք. Թբիլիսի

Կրթություն
1965-1970 թթ. սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն
1968 – 1970 թթ. – Երևանի անասնաբուժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս, բասկետբոլի թիմի մարզիչ
1971 – 1972 թթ. - Վրաստանի անասնաբուժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս
1973 թ. - 26 կոմիսարների անվան մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ
1973 – 1977 թթ. - Վրաստանի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ
1977 – 1982 թթ. - ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի
և սպորտի կոմիտե, ՀՄԲՎԴ խաղային ձևեր, մարզիչ-մեթոդիստ
1982 – 1988 թթ. - ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե, մարզիչ
1988 – 2001 թթ. - Սպորտային թեքումով գիշերօթիկ դպրոցի փոխտնօրեն
2001 – 2004 թթ. - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն, վարչության պետի տեղակալ
2004 – 2007 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե՝ բաժնի պետ, վարչության պետ
2007 – 2011 թթ. - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, վարչության պետ
2011-2014 թթ. - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդական
2011 – 2013 թթ. - «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
2012 – 2013 թթ. - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, նախարարի խորհրդական
2014 թ. հունիսի 12-ից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
1990 թ. եղել է ՀԱՕԿ-ի անդամ, 1993 թ.՝ ՀԱՕԿ-ի հանձնաժողովի նախագահ: 1990թ. արժանացել է ՀՀ վաստակավոր մարզչի կոչման, 2001 թ.՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչման, 2009թ.՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի շնորհակալագրերով: 2010 թ. պարգևատրվել է ՀԱՕԿ-ի «Տրդատ 3-րդ Արշակունի» մեդալով: Զինապարտ է: Տիրապետում է ռուսերենի և վրացերենի:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուրի է, ունի երկու դուստր և չորս թոռ: