Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 23, 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու հարցերի հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության ատոմային էներգետիկայի նախարար Եվգենի Ադամովին։
Եվգենի Ադամովը վարչապետին ներկայացրեց Միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու հարցերի հանձնաժողովի Եր—անում ընթացող նիստի աշխատանքները։
Քննարկվեցին ռազմավարական գործընկերության շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող՝ մասնավորապես, էներգետիկայի բնագավառում ռուս-հայկական համատեղ ձեռնարկություն ստեղծելու, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող էներգակիրների գների նվազեցման, Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի պարտքի վերակառուցման, «Կովկաս նավահանգիստ» ՀՁ-ի համար համատեղ վարկ վերցնելու հետ կապված հարցեր։
Անդրադարձ եղավ նա— Հայաստանում Սլավոնական համալսարանի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար Ռուսաստանի հնարավոր աջակցության խնդրին, ինչպես նա— դեկտեմբերի 17-ից 19-ը Մոսկվայում կայանալիք հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստին քննարկվելիք հարցերին։