keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
ապրիլ 04, 2016
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Լևոն Շահվերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Վարդան Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։