keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
մայիս 25, 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Կատարի պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սալեհ Իբրահիմ ալ- Կուվարիին (նստավայրը Թեհրան):
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը նոր խթան կհանդիսանա երկու երկրների և ժողովուրդների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Կատարի պետության կառուցողական դերը մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական համագործակցության ամրապնդման գործում, ինչը, ըստ նրա, բխում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում նաև Հայաստանի շահերից: Վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել երկուստեք ջանքերը 2002թ. ՀՀ նախագահի Կատարի պետություն կատարած այցի ընթացքում ձևավորված հայ-կատարական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը գործնական հունի մեջ դնելու ուղղությամբ: Նկատի ունենալով երկու երկրների միջև արդեն իսկ ստեղծված իրավապայմանագրային կայուն բազան, կողմերը նշել են, որ ներկայումս նպաստավոր պայմաններ կան առևտրի և տնտեսության մի շարք բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել դեսպան Սալեհ ալ-Կուվարիին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում, հավաստելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու նրան երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցությանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: