Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 18, 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:


Հանձնաժողովը քննարկել է 14 բարեգործական ծրագիր: Մասնավորապես քննարկվել և հաստատվել են`


«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրապետական N 2 հատուկ կրթահամալիրում իրականացվող հակահրդեհային համակարգի ստեղծման ծրագիրը, բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող «Նախադպրոցական և դպրոցական կրթություն (Քայլ առ քայլ)», «Միջնակարգ և բարձրագույն կրթություն», «Իրավունք և քրեական դատավարություն», «Քաղաքացիական հասարակություն», «Հանրային առողջապահություն», «Գրադարանային», «Ինտերնետ», «Արվեստ և մշակույթ» դրամաշնորհային ծրագրերը։ Հաստատվել են նաև «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իր շահառուներին «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանելու համար աջակցության ցուցաբերման ծրագիրը, որը նախատեսում է ինստիտուտի դահլիճի, ստուդիայի, լսարանների, փորձասենյակների և այլ տարածքների պայմանների բարելավում ևս։


«Վորլդ վիժն ինթերնեյշնլ» կազմակերպություն հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Կապեր եկեղեցու, համայնքների և կառավարության հետ» ծրագիրը ևս հանձնաժողովը հաստատել է: Ծրագրի նպատակն է

՝ ունի քրիստոնեական ուսումնական ձեռնարկների տպագրում, Հայաստանի տարբեր մարզերում հոգևոր դասընթացների անցկացում, ամառային ճամբերների կազմակերպում։

Հանձնաժողովի նիստում քննարկվել և հաստատվել է նաև «Աջակցություն երեխաներին» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Արարատի, Լոռու և Տավուշի մարզերում միջոցառումներ իրականացնել սոցիալապես անապահով ընտանիքներին, ծնողազուրկ և զոհված ազատամարտիկների երեխաներին նյութական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և այլ հարցեր։