Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 21, 2004

Ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական ռազմավարության և քաղաքականության համակարգման անհրաժեշտությունից՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հունիսի 21-ի որոշմամբ ստեղծվել է ՀՀ վարչապետին առընթեր տնտեսական ռազմավարությունն ու քաղաքականությունը համակարգող խորհուրդ: Խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետը, փոխնախագահը՝ ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը: Խորհրդի կազմում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարներն ու ՀՀ ԿԲ-ի նախագահը: