Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 16, 2004

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների միությունների գործունեությունը համակարգող խորհրդի ընդլայնված նիստ:

Նիստին մասնակցել են կանոնակարգող խորհրդի անդամներ, իրավասու մարմինների ներկայացուցիչներ, Արմավիրի և Արարատի մարզերի ջրօգտագործողների ընկերությունների վարչական խորհուրդների նախագահները, տնօրենները և գլխավոր հաշվապահները:

Նիստում քննարկվել են երկու մարզերի ջրօգտագործողների ընկերությունների մինչև հոկտեմբերի 1-ը իրականացրած գործունեության, ինչպես նաև կանոնակարգող խորհրդի 2004թ. օգոստոս ամսին արված հանձնարարականների և ՋՕԸ-ների աշխատանքների բարելավմանն ուղղված առաջարկությունների կատարման ընթացքը:

Քննարկման արդյունքում համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ են տրվել ՋՕԸ-ների 2004թ. բյուջեներով նախատեսված ցուցանիշների կատարման ապահովման ուղղությամբ, ինչպես նաև խստորեն զգուշացվել են իրենց պարտավորություններում թերացած պաշտոնատար անձիք:

Նիստի ավարտին որոշվել է ՋՕԸ-ների 2004թ. տարեկան պարտավորությունների կատարման վերջնական արդյունքների քննարկման ժամկետ սահմանել 2004թ. նոյեմբերի սկիզբը: