Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

նոյեմբեր 08, 2000

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բալ Անանդին: Քննարկվել են դեկտեմբերի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի Հնդկաստան կատարելիք այցի ընթացքում փոխգործակցությանն ուղղված Հնդկաստանում ներկայացվելիք ծրագրերը, երկու երկրների համագործակցության առաջիկա քայլերը:

Դեսպանը տեղեկացրել է ՀՀ վարչապետին, որ տնտեսա-տեխնիկական գործակցության ծրագրի շրջանակներում իր երկրում պատրաստվել են չորս տասնյակից ավելի հայ մասնագետներ, արդեն ստեղծված է Հայաստան-Հնդկաստան միջկառավարական հանձնաժողով, որի առաջին նիստը շուտով կկայանա Երևանում:

Դեսպան Բալ Անանդը կարևորել է նաև միջազգային տարբեր կազմակերպություններում Հայաստանի և Հնդկաստանի արդյունավետ համագործակցությունը:

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի կառավարության կողմից պատրաստակամություն է հայտնել երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարցի լուծման հետ կապված աջակցել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան աշխատանքներին: