Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

ապրիլ 18, 2001
Այսօր տեղի ունեցավ 2001թ. մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի հերթական նիստը, որում քննարկվեցին նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների կատարման, 2000թ. սեպտեմբերի 6-15-ը ընկած ժամանակահատվածում անցկացված փորձնական մարդահամարի արդյունքների, քաղաքների և խոշոր գյուղերի սխեմատիկ հատակագծերի պատրաստման ընթացքին վերաբերող հարցեր: «Մարդահամարի մասին» օրենքից բխող՝ նախապատրաստական աշխատանքերի, նյութերի մշակման ծախսերի նախահաշվի, ինչպես նաև մարդահամարի հարցաշարին վերաբերող որոշումների նախագծերի շուրջ կատարված քննարկումների, առաջարկների և դիտողությունների արդյունքում որոշվեց նախագծերը լրամշակել և առաջիկայում ներկայացնել կառավարության հաստատմանը: