Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

փետրվար 07, 2005

Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ Յուլիա Տիմոշենկոյին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որում մասնավորապես ասված է.

«Հարգելի Յուլիա Վլադիմիրովնա, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Կարևորելով Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև բազմակողմ կապերի զարգացումը՝ հույս եմ հայտնում, որ այդ բարձր պաշտոնում Ձեր գործունեության շնորհիվ, մեր երկու պետությունների միջև հաստատված բարեկամության և փոխշահավետ գործակցության հարաբերություններն այսուհետ ևս հաջողությամբ կշարունակվեն՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն ու բարգավաճում»: