Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

ապրիլ 06, 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնի գլխավորությամբ: Քննարկվել են ՀԲ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Աղքատության կրճատման աջակցության վարկի երկրորդ փուլի իրականացմանն առնչվող խնդիրներ:


Գոհունակություն հայտնելով վերջին տարիներին Հայաստանի տնտեսական աճի տեմպերի և զարգացման միտումների վերաբերյալ, ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարն ընգծել է, որ ներկայումս անհրաժեշտ է հիմքեր ստեղծել ձեռք բերված ցուցանիշները կայուն դարձնելու համար: Աղքատության կրճատման աջակցության վարկի երկրորդ փուլի հիմնական նպատակների թվում Ռոջեր Ռոբինսոնը նշել է տնտեսության մասնավոր հատվածի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, բարեփոխումները կորպորատիվ կառավարման ոլորտում, աշխարհի համար Հայաստանն ավելի բաց ու մատչելի դարձնելուն ուղղված քայլերի իրագործումը և այլն: Պատվիրակության մյուս անդամները՝ ՀԲ Աղքատության կրճատման աջակցության վարկի առաքելության ծրագրի ղեկավար Սաումյա Միտրան, կորպորատիվ կառավարման համակարգող Սյուզան Ռութլեջը և ենթակառուցվածքի առաջատար մասնագետ Դուգլաս Անդրյուն ներկայացրել են համապատասխան ոլորտներում աջակցությանն ուղղված գործողությունների վերաբերյալ իրենց վերլուծություններն ու առաջարկությունները:


Կարևորելով Համաշխարհային բանկի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտնել է այն շարունակելու և զարգացնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: