Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

ապրիլ 29, 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկու հրավերով, մայիսի 2-4-ը պաշտոնական այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, առևտրի և տնտեսական զարգացան նախարար Կարեն Ճշմարիտյանը, առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, վարչապետ Սերգեյ Սիդորսկու հետ, ինչպես նա— այցելություններ՝ «ՄԱԶ» արտադրական միավորում, «Բելազ» գործարան: Հայաստանի կառավարության ղեկավարը ԱՊՀ գործադիր կոմիտեի շենքում կմասնակցի նաև Հայ-բելառուսական գործարար համաժողովին և Հայաստանում արտադրվող ապրանքատեսականու ցուցահանդեսի բացմանը: Այցի շրջանակներում կանցկացվեն նաև հայկական հեռուստատեսության օրեր Բելառուսում: Անդրանիկ Մարգարյանը կայցելի Հաղթանակի հրապարակ, «Խատին» հուշահամալիր, հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր: