Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 22, 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Եղիշե Նազարեթյանը ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Արծրունի Աղաջանյանը:

Համառոտ կենսագրություն

Ծնվել է 1955թ., Արթիկում: 1979թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տնտեսագետի որակավորմամբ: 1986-1999թթ. աշխատել է Հոռոմի տրիկոտաժի ֆաբրիկայի տնօրեն, Արթիկի գուլպայի ֆաբրիկայի բաժնի վարիչ, գլխավոր տնտեսագետ, ֆինանսատնտեսագիտական վարչության պետ, տնտեսական հարցերով տնօրենի տեղակալ: 1996-1999թթ. եղել է Արթիկ քաղաքի ավագանու անդամ: 1999-2003թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական, առողջապահական և բնության պահպանության, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: 2003թ.-ից մինչև նշանակումը աշխատել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ:

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ է:

Ամուսնացած է, ունի 4 երեխա: