Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 01, 2005

Այսօր տեղի է ունեցել Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Քննարկվել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Նշվել է, որ աշխատանքներն ընթանում են հոբելյանական միջոցառումների ծրագրին համապատասխան, սահմանված ժամկետներում մի շարք միջոցառումներ արդեն իսկ իրականացվել են: Մասնավորապես, հունիսի 2-4-ը Արցախում անցկացվել են Ամարասի դպրոցին և Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված գիտամշակութային միջոցառումներ, կայացել է միջազգային գիտաժողով, Երևանում հիմնվել է Հայոց գիրքն ու գրերը պատկերող ծաղկազարդ պուրակը, կայացել է ասմունքի հանրապետական փառատոն, կազմվել և տպագրվել է «Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը Հայաստանում» քարտեզը և այլն: Նշվել է, որ մի շարք միջոցառումներ՝ ծրագրի ժամանակացույցին համապատասխան, դեռևս ընթացքի մեջ են:

Նիստում ընդգծվել է հոբելյանական միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցներով դրանց պատշաճ լուսաբանման կարևորությունը՝ մեր ժողովրդի կյանքում Մեսրոպյան գրերի գյուտի բացառիկ դերն ու նշանակությունը լիարժեքորեն ներկայացնելու նպատակով: