Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 23, 2005


Ուկրաինայի վարչապետի պաշտոնում Յուրի Եխանուրովի նշանակման կապակցությամբ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է .


« Մեծարգո Յուրի Իվանովիչ,


ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


Հուսով եմ, որ Ուկրաինայի կառավարությունը Ձեր ղեկավարությամբ զգալի հաջողությունների կհասնի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, իսկ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև համակողմանի փոխշահավետ համագործակցությունն այսուհետ ևս կըդլայնվի ու կխորանա՝ ի շահ բարեկամ մեր երկրների ու ժողովուրդների:


Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ՝ մեծարգո Յուրի Իվանովիչ, հաջողություններ Ձեր դժվարին գործունեության մեջ, իսկ Ուկրաինայի ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն և բարգավաճում»: