Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հոկտեմբեր 07, 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 5 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Երևանի Էրեբունի թաղամասի եկեղեցու և կաթողիկոսական գրասենյակի շենքի կառուցման շինարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՀՀ պաշտպանության նախարարության ռազմավարական - ռազմաքաղաքական գիտաուսումնական կենտրոնի տարածքի բարեկարգման նախագծման և Գյումրի քաղաքի N 29 դպրոցի համար կահույքի պատրաստման և անհատույց տրամադրման աշխատանքների ծրագրերը: Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցներին և աշակերտներին» ծրագրի նպատակն է աջակցություն ցուցաբերել ՀՀ սահմանամերձ, հեռավոր և փախստականներով բնակեցված գյուղերի դպրոցներին:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: