Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 22, 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին և վարչապետ Անուշավան Դանիելյանին: Անդրադարձ է եղել ԼՂՀ նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցի արդյունքներին, ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին, քննարկվել է համագործակության մասին ՀՀ և ԼՂՀ կառավարությունների միջև ստորագրված հուշագրի դրույթների կատարման ընթացքը: