Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունվար 20, 2006

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 8 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության համար բիտումի ներկրման, «Ամերիկահայ բժշկական խնամքի բարեգործական ընկերություն» կազմակերպության ֆինանսավորմամբ «ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաք Ճամբարակի հիվանդանոցի գազաֆիկացում» — «Գորիսի կենտրոնական հիվանդանոցի տուբերկուլյոզային բաժանմունքի վերակառուցում» ծրագրերը:

«Արմենիան տեքնոլոջի գրուպ» հիմնադրամի կողմից իրականացվող «Սնունդ կարիքավորներին» ծրագիրը չամիչով կապահովի կարիքավոր ընտանիքներին, երեխաներին, միայնակ ծերերին: «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2006թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրի նպատակն է օգնել փողոցում հայտնված երեխաներին — ծերերին, նրանց շրջանում վերացնելով մուրացկանությունը:

Հաստատվել են նաև Գիտության — առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում — մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնում իրականացվող ծրագիրը, «Քարավան 88» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ջրամատակարարում — սանհիգիենիկ պայմանների բարելավում 6 համայնքներում» ծրագիրը:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: