Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 14, 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Համառոտ կենսագրական տվյալներ

Գևորգ Կոստանյանը ծնվել է 1977թ. Երևանում:

1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում:

1995-1999թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:

1999-2001թթ. ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնելուց հետո, դարձյալ աշխատանքի է անցել ՀՀ արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական, ապա աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2004 թվականից մինչև նշանակումը եղել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Անկուսակցական է: