keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հունիս 11, 2001
Հունիսի 14-15-ը Երևանում տեղի կունենա Ապրանքարտադրողների միջազգային միության հերթական համաժողովը՝ «Եվրասիական տնտեսական համագործակցությունը՝ իրավիճակը և հեռանկարները: Հայաստանը որպես կամուրջ ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների միջև ապրանքների, ծառայությունների և հաղորդակցման ուղիների տարանցման գործում» օրակարգով: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ 2001թ. տարեսկզբին ստեղծվել է համաժողովի անցկացման կազմակերպչական հանձնաժողով՝ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դ. Զադոյանի գլխավորությամբ: Համաժողովին մասնակցելու հայտեր են ներկայացրել 15 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում և Ռուսաստանի Դաշնությունից, որի պատվիրակության կազմում ընդգրկված են մի շարք ՌԴ Պետդումայի պատգամավորներ՝ Ապրանքարտադրողների միջազգային միության նախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Վերջինս հանդիպում կունենա նաև վարչապետ Անդրանիկ Մարգայանի հետ: Ընդհանուր առմամբ, համաժողովին կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած ավելի քան 100 պատվիրակներ և հյուրեր: Համաժողովը կանցկացվի կառավարության նիստերի մեծ դահլիճում: