Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մարտ 27, 2006

Թատրոնի միջազգային օրվա առթիվ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել թատերական գործիչներին և թաթերասեր հասարակությանը, որում մասնավորապես ասված է.


«ժողովրդի հասարակական և մշակութային կյանքն անհանար է պատկերացնել առանց թատրոնի, կերպարնը հավերժորեն ապրում են սերունդների հիշողության մեջ, դաստեարակում նրանց գեղեցիկի, բարու և արդարի վեհ գաղափարներով՝ դժվարին ժամանակներում նաև ժողովրդի մեջ վառ պահելով հավատը վաղվա օրվա նկատմամբ: Մեր նորօրյա պատմության ընթացքում անկախ պետականության կառուցման առաջին տարիներին թատրոնի գործիչները ևս մեր ժողովրդի հետ կիսեցին այդ տարիների բոլոր դժվարությունները, որն անչափ գնահատելի է:


Ջերմորեն շնորհավորում եմ հայ բեմի բոլոր նվիրյալներին՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ և մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ և թատերարվեստը ըստ արժանվույն գնահատող ու սիրող հանդիսատես»: