Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հունիս 11, 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին: Քննարկվեցին տնտեսական և քաղաքական մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի, ՀՀ և ԼՂՀ կառավարությունների միջև ստորագրված հուշագրի դրույթների իրագործման ընթացքի, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Վերջինիս համատեքստում ԼՂՀ նախագահը ՀՀ վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվեց նաև Հանրապետական կուսակցության՝ օրերս ավարտված համագումարի մասին: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպմանն անդրադարձ եղավ Հայաստանի կողմից ԼՂՀ-ին հատկացված բյուջետային վարկի տրամադրման ընթացքին: Նշվեց, որ ապրիլի բյուջետային մուտքերի թերհավաքագրման պատճառով առաջացած որոշակի դժվարությունները առաջիկա մեկ-երկու ամսում կհաղթահարվեն, և այդ ֆինանսական միջոցների տրամադրումը կկարգավորվի: Երկուստեք հավաստվեց, որ Լեռնային Ղարաբաղի առաջանցիկ զարգացումը միշտ երկու հանրապետությունների առաջնահերթ խնդիրների օրակարգում է: