Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

մայիս 22, 2006

Մայիսի 25-ին՝ Մոսկվայի և ՀՀ կառավարությունների միջև համագործակցության աշխատանքային հանձանաժողովի երկրորդ նիստն անցկացնելու նպատակով, Երևան կժամանի Մոսկվայի կառավարության պատվիրակությունը, Մոսկվայի կենտրոնական վարչական օկրուգի ղեկավար, հանձնաժողովի համանախագահ Սերգեյ Բայդակովի գլխավորությամբ:

Աշխատանքային հանձնաժովի երկրորդ նիստը տեղի կունենա նույն օրը, ՀՀ կառավարությունում՝ Սերգեյ Բայդակովի և հանձանաժողովի հայկական մասի ղեկավար, Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի համանախագահությամբ: Կքննարկվեն հանձնաժողովի նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաև Մոսկվայի և ՀՀ կառավարությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերն ու ծրագրերը:

Եռօրյա այցի շրջանակներում Մոսկվայի կառավարության պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաև ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ: