Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հուլիս 06, 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Արմեն Մովսիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ՝ ազատվելով ՀՀ էնգերգետիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Գագիկ Արզումանյանը: Կառավարությանն առընթեր նորաստեղծ մաքսային պետական կոմիտեի նախագահ է նշանակվել Արմեն Ավետիսյանը: