keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հունիս 09, 2006
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհրդի նիստ: Քննարկվել է «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի անկախ կառավարչի ընտրության գործընթացը, մասնավորապես՝ նախաորակավորված խորհրդատուների ցուցակի հաստատումը, ինչպես նաև առաջարկ ներկայացնելու հրավերի (մրցութային փաստաթղթերի) հաստատումը: