Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

հուլիս 06, 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Բրայան Արդունին վարչապետին տեղեկացրել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից ներկայումս տարվող աշխատանքներին, որոնք ուղղված են ԱՄՆ-ում հայանպաստ ձեռնարկումների իրականացմանը:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարբերությունների, մասնավորապես, «Հազարամյակի մարտահրավերների» հայաստանյան ծրագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ: