keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
հուլիս 20, 2001
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևանում է գտնվում ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, որին երեկ երեկոյան ընդունել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հանդիպմանը քննարկվել են օգոստոսին ՀՀ վարչապետի՝ ԼՂՀ կատարելիք այցի մանրամասները, ՀՀ և ԼՂՀ կառավարությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրի դրույթների կատարման ընթացքը: