Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

օգոստոս 25, 2006

Հայ մեծանուն բանաստեղծուհի, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ:

Որոշվել է Ս. Կապուտիկյանի թաղումը կատարել Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում:

Մեծանուն բանաստեղծուհու հոգեհանգստի և հուղարկավորության հետ կապված տեղեկատվությունը կառավարական հանձնաժողովը կհրապարակի լրացուցիչ: