Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

դեկտեմբեր 09, 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումով Հովհաննես Սահակյանը նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ:



Համառոտ կենսագրական տվյալներ


Հովհաննես Միշայի Սահակյանը ծնվել է 1977թ. Սպիտակ քաղաքում:


1999թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:


2001-2004թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես նորմատիվա-մեթոդական վարչության օրենսդրության բաժնի գլխավոր մասնագետ:


2004-2005թթ. զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի օգնականի պաշտոնը:


2005-2006թթ. աշխատել է ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի վերահսկողության և մոնիտորինգի վարչության պետ:


2006թ.-ին ընտրվել է ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի արհմիության նախագահ:


Ամուսնացած է, ունի մեկ երեխա, ՀՀԿ անդամ է: