keyboard_arrow_left
Պաշտոնական լրահոս
սեպտեմբեր 20, 2001
Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 10-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ տեղի կունենան Երևանում և հանրապետության մարզերում: Մայրաքաղաքում միջոցառումները կմեկնարկեն ժամը 10:30-ից՝ Եռաբլուր այցով: Ժամը 18:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որին կհաջորդի հրավառություն: Ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում տեղի կունենա անկախության տասներորդ տարելիցին և Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ և ընդունելություն ՀՀ նախագահի կողմից: Օրվա առիթով պաշտոնական ընդունելություններ կկայանան ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում: