Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Պաշտոնական լրահոս

սեպտեմբեր 28, 2001
Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմեկնի Արագածոտնի մարզի Աղցք գյուղ՝ մասնակցելու Արշակունի արքաների դամբարանին ուխտի գնալու արարողությանը, որը կազմակերպել են ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը, Արագածոտնի մարզպետարանը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Արարողությունը նպատակ ունի մեր արժանավոր նախնիների հիշատակը պահպանելու, սերունդներին փոխանցելու և դամբարանը ուխտատեղի դարձնելու: Աղցքում նախնյաց հիշատակի օրը կսկսվի ժամը 12:00-ին: